«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երրորդ օրը, հարաբերությունները պարզեցին 14 զույգեր: Պայքարի մեջ մնում են 48 կգ քաշային Սեյրան Վարդանյանը, 54 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանը եւ Ջանիկ Սահակյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, Ռուսլան Ասլիկյանը, 71 կգ՝ Նարեկ Զախարյանը, Հայրիկ Նազարյանը, 75 կգ՝ Լիպարիտ Ուստյանը, որը ժամանել է Ուկրաինայից, Սուրիկ Համբարյանը, Լիպարիտ Ղուլարյանը, Վախթանգ Հարությունյանը, 80 կգ՝ Համբարձում Հակոբյանը եւ Գոռ Ներսեսյանը, ինչպես նաեւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Մենամարտերը օր-օրի ավելի դիտարժան են դառնում: Այսօր արդեն եղան նոկդաուններ, մարտավկաների կողմից մենամարտը ժամանակից շուտ դադարեցնելու որոշումներ:
Վաղվանից ռինգ կմտնեն նաեւ կանայք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ