Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործադիրն ինքնապաշտպանական բնազդ է կիրառում, որպեսզի հանկարծ իրեն մի թթու խոսք չասեն»․ Շուշան Դոյդոյան

Հունվար 27,2022 22:07

«Որքան էլ զարմանալի է արձանագրել, բայց  վերջին երկու տարում ուժգնացած մարտահրավերներից է քաղաքացիների մասնակցության խիստ նվազ մակարդակը»,-«Հայկական բարեգործական ընդհանուր միության» եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպված «Գաղափարների գիշեր» ամենամյա միջոցառման ժամանակ այսօր անդրադառնալով քաղաքացիական հասարակության դերին եւ նշանակությանը՝ հայտարարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Թվում է, թե հետհեղափոխական ՀՀ-ում մասնակցությունը պետք  է առավելագույն աստիճանի լինի, սակայն տեսնում ենք միտում, որը սրվեց հետպատերազմյան ժամանակահատվածում։ Կառավարությունը, պետական բոլոր մարմինները «փակվում» են։ Կարծես ինքնապաշտպանական բնազդ է կիրառվում, որպեսզի հանկարծ որեւէ մեկը մի թթու խոսք չասի իրենց, հանկարծ ինչ-որ մեկը չքննադատի։ Առավել եւս, երբ մասնագիտական կառույցներն ու անհատներն են առողջ քննադատությամբ հանդես գալիս․ զրո արձագանք է լինում։ Անցած քսան տարում չեմ կարողանում հիշել դեպքեր, երբ լրագրողների իրավունքները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների շուրջ կառուցողական կարգավորումներ են արվում, սակայն ԱԺ-ն զրո արձագանք է ունենում։ Ցավով եմ ասում այս մասին։ Կառավարությունը պետք է փայփայեր քաղաքացիական հասարակության ներուժը։ Սա զարգացող միտում է»,-համոզմունք հայտնեց Շուշան Դոյդոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31