Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի շրջանակներում քննարկվել են միջոցառումների կատարման ընթացքը: Համապատասխան միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով:
Անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, տրանսպորտի, տարածքային զարգացման, շրջակա միջավայրի, սպառողների պաշտպանության և հարկային ոլորտներին առնչվող միջոցառումներին:
Զեկույցների արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը կատարված է ճանաչել մի շարք միջոցառումներ, իսկ կատարման ընթացքում գտնվող միջոցառումների մասով փոխվարչապետի կողմից տրվել են առանձին հանձնարարականներ:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն