ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց մամուլում առկա լուրերը, թե Նիկոլ Փաշինյանի հետ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցելուց հետո ինքը եւս վարակվել է կորոնավիրուսով։ Հիշեցնենք՝ հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը վարակված է:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «թեսթ հանձնե՞լ եք»։ Ի պատասխան Աղաջանյանը, որը դիմակով չէր եկել ճեպազրույցի, միայն ժպտաց։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ տեղեկություններ կան, որ վարչապետի համար կորոնավիրուսով վարակվելը պատրվակ էր, որպեսզի վաղը չմասնակցի բանակին նվիրված միջոցառումներին։ «Կարծում եմ՝ չեք ակնկալում, որ նման անհեթեթությունները մեկնաբանեմ»,-արձագանքեց Էդուարդ Աղաջանյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարակվել են նաեւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ