Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ասածը նախապայման չի․ առաջարկներից ՀՀ-ն չի հրաժարվում»․ ՔՊ-ականը՝ Բաքվի դիրքորոշման մասին

Հունվար 27,2022 17:57

«Այն առաջարկները, որոնք ՀՀ-ի կողմից ներկայացվել են գործընկերներին, դրանք նախապայմաններ չեն։ Քանիցս ասել ենք՝ որպեսզի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը հնարավոր լինի իրականացնել գործնականում, նախքան դրանց սկսելը՝ պետք է ապահովել նվազագույն անվտանգային պայմաններ, որպեսզի համապատասխան հանձնաժողով ձեւավորվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, որ Բաքուն մերժել է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին առնչվող ՀՀ առաջարկները, քանի որ դրանք նախապայման է համարում՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով․ «ՀՀ-ի առաջարկներն ուղղված եւ միտված են այդ երաշխիքների ապահովմանը։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Կարծում եմ՝ գործնականում (մենք ընթացքում կհամոզվենք) հնարավոր չի լինի գործընթաց սկսել, որովհետեւ առանց նշյալի՝ ռիսկերը բարձր են, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ»։

Ըստ Աղաջանյանի՝ Բաքվի տեսանկյունից նման ենթադրություն անել չի կարելի, որովհետեւ նման գործընթաց սկսելու համար դա նվազագույն նախապայմանն է․ «Սա եղել է ՀՀ դիրքորոշումը։ Մեր ընկալումն այն է, որ ՌԴ գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը։ Բանակցությունները պետք է շարունակվեն, իր առաջարկներից ՀՀ-ն չի հրաժարվում։ Առաջին քայլ, որպես նախադրյալ գործընթաց սկսելու համար, պետք է լինի զորքերի հայելային հետքաշումը, դա լավագույն տարբերակն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31