Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին»․ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյան

Հունվար 27,2022 17:35

«ՀՀ-ն մշտապես դրական վերաբերմունք է հայտարարել խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ։ Վերջնանպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար եւ խորը․․․երկար եւ համապարփակ քննարկման արդյունքում երկկողմանի ընդունելի լինելու տրամաբանության  տեքստի տեսքով պետք է հրապարակվի ՀՀ-ի եւ Ադրբեջանի հասարակության առաջ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Այս պահի դրությամբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի հետ կապված որեւէ դետալային քննարկում չի եղել որեւէ ձեւաչափով, եւ դա տրամաբանական է։ Այս պահին անգամ սահմանազատման մասին դժվարանում ենք կոնկրետ առաջընթաց անել կամ քայլեր անել։ Հիմա վաղ է խոսել  խաղաղության պայմանագրի մասին»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31