Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբինյանի եւ Փաշինյանի՝ Անթալիա մեկնելու վերջնական որոշում չկա

Հունվար 27,2022 17:22

Դեռեւս չկա հստակ որոշում, թե հայ-թուրքական երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն առաջիկայում երբ է երկրորդ հանդիպումն ունենալու թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Հստակություն հարցի վերաբերյալ չկա»,-նշեց նա։

Աղաջանյանը նաեւ տեղեկացրեց՝ վերջնական որոշում չկա՝ հենց տվյալ երկրներո՞ւմ է պետք կազմակերպել հանդիպումները, թե երրորդ երկրում, ինչպես առաջին հանդիպման պարագայում էր։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի պնդմանը, որ Ռուբեն Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին, Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Այդ լուրը եւս քիչ առաջ ինձ հասավ եւ մինչեւ այստեղ գալը հարցը քննարկել եմ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այս պահի դրությամբ որոշում կայացված չէ։ Մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում այս պահին չկա»։

Նկատառմանն ի պատասխան, որ նման տեղեկությունները հայ հասարակությանը հասնում են առաջինը Թուրքիայից, Աղաջանյանն ասաց․ «ՀՀ-ն տրամաբանորեն պետք է տեղեկություն հայտնի այն ժամանակ, երբ կա որոշում։ Որեւէ տեղեկատվություն թաքցնելու միտում չկա։ Բացարձակ»։

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31