«Ոչ, այս պահին դիրքորոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ՀՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու։
«Քննարկումները կշարունակվեն, մինչեւ որ որոշում կլինի սահմանված ժամկետների շրջանակում»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև