Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ում քննարկվել է տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

Հունվար 27,2022 17:10

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Հունվարի 27-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։

Քննարկվել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են պատգամավորներ Արթուր Հարությունյանն ու Արմեն Հակոբյանը:

Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Արմեն Հակոբյանը: Նա նշել է, որ ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների թեթևացման, ինչպես նաև տեղական տուրքերի տեսակների և սահմանված որոշ շեմերի հստակեցման անհրաժեշտությամբ։

Կառավարության առաջարկները ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջարկությունները համահեղինակների կողմից ընդունվել են: Այնուհետև նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության է դրվել, և 6 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31