Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը գտնում է՝ թուրքական ապրանքների էմբարգոն օգուտ կտար, եթե երկարաժամկետ լիներ

Հունվար 27,2022 16:39

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ազդել տնտեսության վրա այս մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների էմբարգոյի՝ արգելքի՝ կառավարության որոշումը: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ գնահատել են տնտեսության վրա եւ գնաճի վրա ազդեցությունը, որը կարճաժամկետ առումով այդքան էլ դրական չի եղել. «Դրական եղել է, շատ նոր նախաձեռնություններ են սկսել, բայց այդ ընկերությունների աշխատանքը դեռ իր ներդրումը չի ունեցել տնտեսության մեջ, բայց գնաճի վրա որոշակի ազդեցություն եւս եղել է, այո, գնաճն ավելացել է, որովհետեւ փոխարինվող ապրանքներն այլ երկրներից միջինում եղել են ավելի թանկ, քան՝ թուրքական ապրանքները: Մենք դիտարկում էինք, որ էմբարգոյի դրական արդյունքը կլինի երկարաժամկետ, բայց կառավարությունը կոլեգիալ որոշում ընդունեց չշարունակել էմբարգոն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31