Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտության համաժողովին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Համաժողովը կանցկացվի մարտի 11-14-ին: Նախատեսվում է, որ համաժողովին կքննարկվեն կարևորագույն տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Դրան կմասնակցեն տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, փիլիսոփաներ, կարծիքի առաջատարներ, դիվանագետներ և գործարարներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ