Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև Հայաստանի թեման

Հունվար 27,2022 16:13

Ermenihaber. Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումների վերաբերող հարցեր։

Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

Բացի այդ, օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող ճգնաժամը ու այդ հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերություններում ավելի վաղ իրականացված աշխատանքները, ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում և Սիրիայում։

Հաղորդվում է, որ անվտանգության խորհրդում զեկույցով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31