«Արմենպրես». Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: