Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր» են. Ալեքսանդր Կոչուբաև

Հունվար 27,2022 15:31

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը

Սա հատված է Նարեկ Մանթաշյանի մեղադրանքից: Այս որոշումը ամոթալի է առնվազն երկու բարոյական նկատառմամբ:

Նախ՝ ըստ ԱԱԾ-ի հողերը հայկական չէին կամ արցախյան, դրանք հողեր էին, որոնք ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ էին:

Այսինքն՝ էն ծամածռությունները, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»՝ դատարկ հնչյուններ էին: Ոչինչ չի եղել, ոչ ոք չի զոհվել, ոչ ոք հայրենիք ու տուն չի կորցրել. ընդամենը Արցախի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ տակ գտնվող հողերը  ՀԱՆՁՆԵԼ ենք:

Հաջորդ պարագան հենց տեքստի մեջ օգտագործված «ՀԱՆՁՆԵԼ» եզրույթն է: ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունում է, որ հողերը կորցրել ենք ոչ թե պատերազմի, այլ՝ հանձնելու միջոցով: Սա պետք է մղեր ԱԱԾ-ին քրեական գործ հարուցել ոչ թե հանձնման դեմ պայքարողների դեմ այլ՝ հանձնողի:

Կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքի տեքստը ևս ուղարկել են խնդրո առարկա անձի օգնական Աննա Վարդապետյանին կամ կառավարական այլ շրջանակներին և նրանք են այս մարտնչող տգիտության հեղինակը:

Ես չեմ ուզում հավատալ, որ ԱԱԾ սպայի համար կորսված հայրենիքը «Արցախի վերահսկողության տակ գտնվող հողեր են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31