Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան շարունակում են աշխատանքը Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ:
«Գործընթացը շարունակվում է, հետքայլ չկա: Մենք ինքներս ենք որոշում՝ ումից ինչ գնել»,- ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքի հետ զրույցում:
Հիշեցնենք, Ռուսաստանն ու Թուրքիան 2017թ. կնքել են Ս-400-ների մատակարարման 2,5 մլրդ դոլարի գործարք, որը զգալիորեն վատթարացրել է Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ