Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում. Անահիտ Ավանեսյան

Հունվար 27,2022 12:53

Հայաստանում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով կտրուկ աճ: Այսօր այս մասին կառավարության նիստում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խնդրանքով, կորոնավիրուսային իրավիճակը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է եղել, ինչի պատճառով նա այժմ ինքնամեկուսացվել է:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երեկ գրանցվել է 2556 նոր դեպք՝ 7407 թեստավորումից: Երկու մարդ էլ մահացել է. «Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում»:

Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով:

«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայումս 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ պատվաստումները եւս ակտիվ շարունակվում են։ «Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն է ստացել, եւ նկատվում է պատվաստումների թվի աճ»:

Նախարարի խոսքով` պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթեւ են ու հարբուխի նշաններ են:

Նախարարի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումներն 18-19 տոկոս է, ինչը, նրա կարծիքով, մտահոգիչ է, քանի որ հենց նրանք են գտնվում ռիսկի խմբում: Ասաց, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաեւ մինչև 18 տարեկանների շրջանում. 12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի:

Ըստ Անահիտ Ավանեսյանի, Հայաստանում եղած պատվաստումներին առաջիկայում կմիանա նաեւ «Pfizer»-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31