Լրահոս
Օրվա լրահոսը

Բիովտանգի գոտի՞, թե՞ ճնշում Ադրբեջանի վրա. ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվում գաղտնի լաբորատորիաներում. JAMnews

Հունվար 27,2022 11:41

JAMnews. Ռուսական պետական «Ռոսիա-24» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որում հեղինակները պնդում են, թե Ադրբեջանում ՆԱՏՕ-ի գաղտնի լաբորատորիա է գործում։ Մինչ օրս ոչ ոք երբեք նման բան չէր հայտարարել։ Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ այս պնդումը պետք է դիտարկել որպես Բաքվի նկատմամբ Մոսկվայի ճնշման նոր տեսակ։

Հունվարի 22-ին ռուսական «Ռոսիա-24» լրատվական հեռուստաալիքով ցուցադրվել է հայտնի ռուս հեռուստալրագրող Արկադի Մամոնտովի ֆիլմ-հետազոտությունը՝ «Անդրոմեդա շտամը»։ Ֆիլմում հեղինակը պնդում է, թե իբր Ռուսաստանի պարագծով վերջին տարիներին սկսել են գործել կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ԱՄՆ-ն բացում է հետխորհրդային տարածքի երկրներում։ Հեղինակը պնդում է, որ Պենտագոնը միլիոնավոր դոլարներ է ներդնում այլ երկրների տարածքում վտանգավոր բակտերիաների և վարակների ուսումնասիրման տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, ուսումնասիրությունների մեջ։

«Ի՞նչ գաղտնի ուսումնասիրություններ են կատարվում այդ լաբորատորիաներում։ Ի՞նչ սպառնալիք են նրանք ներկայացնում այն երկրների բնակիչների համար, որտեղ տեղակայված են։ Եվ ինչո՞ւ են միկրոկենսաբաններն այդ օբյեկտները հաճախ համեմատում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների հետ, որը մոտենում է Ռուսաստանի սահմաններին։ Այս հարցի պատախանները կհնչեն Արկադի Մամոնտովի վավերագրական հետազոտությունում», — ասված է ֆիլմի նախաբանում։

«Այսօր այդպիսի կենսաբանական լաբորատորիաներ են գործում Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Հայաստանում։ Դա յուրօրինակ բիովտանգի գոտի է մեր ռուսական սահմանների շուրջ», — ֆիլմում ասում է դրա հեղինակ Մամոնտովը։

Հետազոտության հեղինակներն այցելել են Հայաստան, Ղազախստան, Վրաստան և Ուկրաինա, զրուցել տեղի փորձագետների հետ, կադրեր ցուցադրել այդ կենսաբանական լաբորատորիաներից։

Ադրբեջանն առաջին անգամ է ներառվել այն երկրների ցանկում, որտեղ այդպիսի «ամերիկյան լաբորատորիաներ» կան։

Մեկնաբանություն

«Արկադի Մամոնտովը լրագրողների այն տիպին է պատկանում, որոնք կատարում են Կրեմլի պատվերները։ Հենց Կրեմլը թիրախավորում է որևէ երկիր կամ իրադարձություն, Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ցուցադրվում է հերթական «լրագրողական հետազոտությունը»։

Այս անգամ Մամոնտովը թիրախավորել էր Ադրբեջանը, իսկ դա նշանակում է, որ պատվերը վերևից է։

Եթե լուրջ խոսենք, Ռուսաստանն իր համար վտանգավոր է համարում այն ամենն, ինչ ԱՄՆ հետ համատեղ սկզբնաղբյուր ունի և տեղակայված է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների տարածքում։ Այդ առնչությամբ նա «նախազգուշացնող ուղերձներ» է հղում։

Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիայի առկայության ոչ մի փաստ չկա, նման բան թաքցնելն անհնար է։

Սակայն ինչո՞ւ է ուրեմն Կրեմլի կամակատարն այդպիսի կեղծ լուր տարածում։ Հավանաբար, դա Մոսկվայի կողմից Բաքվի վրա ճնշում գործադրելու նոր ձև է», — Արկադի Մամոնտովի պնդումներն է մեկնաբանել ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31