Իտալիայի լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն «Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի երկարացնելու թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, ինչի հետեւանքով Հենրիխ Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի:
Մամուլի փոխանցմամբ, 33-ամյա Մխիթարյանը այլ թիմ կարող է տեղափոխվել առանց վճարի: Իսկ ինչ վերաբերում է պատճառին, դա Մխիթարյանի բարձր աշխատավարձն է: Նա ակումբից ստանում է տարեկան 3 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ