Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այսօր մրցումային երկրորդ օրը նույնպես ռինգում պայքարեցին ինը զույգեր: Մրցակիցների նկատմամբ հաղթանակ տարան 51 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշայիններ Նարեկ Մկրտչյանը, Արթուր Շախպազյանը, Արթուր Սահակյանը, 67 կգ քաշայիններ Հարություն Հակոբկոխյանը, Արարատ Հարությունյանը, Գոռ Մխիթարյանը, Գուրգեն Մադոյանը, որն այսօր երկրորդ մենամարտում հաղթեց եւ +92 կգ քաշային Դավիթ Ղազարյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցելու են նաեւ կանայք: Նրանք շուրջ տասն են եւ պայքարն սկսելու են ավելի ուշ՝ կիսաեզրափակիչ փուլից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ