Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ և միջնորդագիր՝ անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառվելու առթիվ

Հունվար 26,2022 19:20

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում  գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է  600 մգ․ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում է բուժական նպատակներով: Որպես բուժական միջոց, այն ունի համապատասխան հստակ ցուցումներ, «ացետիլցիստեին 600մգ» ակտիվ բաղադրատարրը հանդիսանում է դեղ և չի կարող հանդիսանալ որպես ակտիվ կենսաբանական հավելում: Այսինքն՝ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին և չէր կարող ստանալ պետական գրանցում որպես կենսաբանական ակտիվ հավելում:

Սակայն ՀՀ-ում գրանցված լինելու հիմքով, ելնելով համապատասխան իրավակարգավորումներից, այն ենթակա չէ համապատասխանության լրացուցիչ գնահատման Մաքսային միության այլ անդամ-պետությունների տարածքում և ենթակա է անխոչընդոտ շրջանառման: Սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում և /կամ/  Մաքսային միության անդամ-պետության դատական մարմնի որոշմամբ:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Այսինքն ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք 2021թ. հուլիս ամսից տեղեկացված լինելով Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված «NAC-комплекс» արտադրատեսակում ացետիլցիստեինի դեղամիջոցի օրական առավելագույն՝ 600 մգ. չափաբաժնի առկայության և որպես այդպիսին տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասին,  միջոցներ չեն ձեռնարկել նշված արտադրանքի գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ:

Արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող կենսաբական ակտիվ հավելումը որպես գրանցված արտադրատեսակ շարունակել է անխոչընդոտ շրջանառության մեջ մնալ Մաքսային միության տարածքում, ինչը խոչընդոտներ է ստեղծել Մաքսային միության տարածքում  վերահսկողական լիազորություններով օժտված այլ մարմինների բնականոն աշխատանքում:

Նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Միաժամանակ, գլխավոր դատախազությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին ուղարկվել է գրություն: Առաջարկվել է  քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ  գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31