Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի դրույթները

Հունվար 26,2022 18:17

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ներառված հարցը՝ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Հայաստանում, շատ կարևոր է հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է ԱՀԱ ներդրման սկզբունքները, ակնկալվող արդյունքն ու հնարավորությունները:

Ներկաները քննարկել են ապահովագրության ներդրման հայեցակարգի դրույթները, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:

Սամվել Խարազյանը մանրամասնել է, որ այս համակարգի հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության հանգեցնող դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

«ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը` երաշխավորելով բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ բնակչության բոլոր խմբերի համար»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։
Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով և լուծման տարբերակներով:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31