Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

Հունվար 26,2022 18:40

ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազ․ ՀՀ դրամից:

 

Բանկային երաշխիքը պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է և թույլ է տալիս նվազագույնի հասցնել գործարքի հետ կապված ռիսկերը: Այս գործիքի առավելությունն այն է, որ ընկերությունը կարիք չունի՝ շրջանառությունից միջոցներ հանելու կամ վարկեր ձևակերպելու։ Երաշխիքն առավել նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են մասնակցել պետական ​​գնումներին և մրցույթներին կամ որպես կապալառու՝ կնքել այլ խոշոր պայմանագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն անհատապես ուսումնասիրում է երաշխիքի յուրաքանչյուր հայտ և սահմանում է հասանելի գումարը՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները և մրցույթի կամ պայմանագրի պայմանները: Փոքր բիզնեսի հաճախորդները կարող են ստանալ երաշխիք ՀՀ դրամով, միջին բիզնեսի հաճախորդները՝ նաև ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով։ Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ  (կամ համարժեք արտարժույթ):

Երրորդ անձանց նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պարտավորություններն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բոլոր տեսակի բանկային երաշխիքները՝ կախված պայմանագրի առանձնահատկություններից և ընկերության գործունեության ոլորտից.

 

  • Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ. Բանկը մատակարարի անունից գնորդին երաշխավորում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի կատարումը,
  • Վճարման երաշխիքը ապահովում է ապրանքների կամ ծառայությունների վճարման պահանջների կատարումը պահանջված ժամկետում,
  • Որակավորման երաշխիքը ապահովում է, որպեսզի պայմանագրով նախատեսված ծառայությունները կամ աշխատանքները համապատասխանեն պահանջվող որակավորման չափանիշներին,

 

  • Տենդերային երաշխիքը տրամադրվում է մրցութային փաստաթղթերին համապատասխան՝ մրցույթի մասնակցի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է բանկային երաշխիքների տրամադրման արտոնյալ սակագին` 0,1 տոկոսային կետով ցածր գործող տոկոսադրույքից: Այն կարող են ձեռք բերել գործարարները, ովքեր դիմել են բանկային երաշխիք ստանալու համար www.itender.am  էլեկտրոնային հարթակի միջոցով։

«Մենք մշտապես աշխատում ենք ապրանքների և ծառայությունների որակը բարելավելու, բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կառավարելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ ժամանակակից լուծումների ներդրման ուղղությամբ: 2021թ․ համար տրված երաշխիքների ծավալը 165%-ով գերազանցել է 2020թ․ նույն ցուցանիշը։ Գործընկերոջ՝ www.itender.am էլեկտրոնային հարթակի հետ համագործակցության նոր ձևաչափը հնարավորություն կտա հաճախորդներին դիմել բանկային երաշխիքի համար անմիջապես կայքում, որտեղ տեղադրված է իրենց հետաքրքրող տենդերային մրցույթը՝ առանց բանկի գրասենյակ այցելելու»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բանկային երաշխիք ձևակերպելու համար անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն: Տեղական երաշխիքների տրամադրման միջնորդավճարը գանձվում է 0,3%-ից մինչև 0,75%-ի չափով եռամսյակային կտրվածքով, իսկ միջազգային երաշխիքների դեպքում միջնորդավճարը կախված է գործարքի պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային երաշխիքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական կայքում, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, որտեղ հաճախորդների հետ աշխատանքի մենեջերը կիրականացնի խորհրդատվություն և կօգնի Ձեզ հավաքագրել փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31