Լրահոս
Օրվա լրահոսը

Տոյվո Կլաար. Հայաստանն ու Ադրբեջանը ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը. «Ազատություն»

Հունվար 26,2022 18:02

«Ազատություն». «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հեռանկարային որակելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները, միևնույն ժամանակ ընդգծում է, որ կողմերը շատ ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը։

«Սա իսկապես երկար, բայց, անշուշտ, վճռորոշ գործընթաց է, որը պետք է ներգրավի երկու կողմերի հասարակություններին: Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստակամ է կատարել իր դերը և պատրաստ է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին նպաստել այդ ջանքերին: Մեր աշխատանքի կարևոր ասպեկտներից մեկն է ապահովել դրական միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տարբեր բանակցություններում առաջընթացին, այդ թվում՝ կոչ անելով կողմերին մեղմացնել իրենց հռետորաբանությունը», – գրել է եվրոպացի դիվանագետը։

Կլաարը, որնանցած շաբաթ Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության հետ այցելել էր նախ Բաքու, ապա Երևան, նաև տեղեկացնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է տարբեր ուղղություններով Եվրամիության հետագա ներգրավվածությանն առնչվող հարցեր. – «Անցյալ շաբաթ մեր քննարկումները դրական էին, և մենք անհամբեր սպասում ենք կողմերի հետ մեր ներգրավվածությունը շարունակելուն՝ օգնելու նրանց կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս»։

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31