Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին:
Ներկաները լռության րոպեով հարգեցին արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է պատերազմական և ետպատերազմյան իրողություններին:
Արթուր Թովմասյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով բնակարանաշինությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:
Նորաստեղծ «Արցախի փրկություն» շարժման անդամները ներկայացրել են կազմակերպության նպատակները, որոնցից հիմնականը հայրենիքի ու սփյուռքի հայության համախմբումն է՝ Արցախի փրկության հարցի շուրջ:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները ներկա իրավիճակում կարևորել են անվտանգության խնդիրներն ու սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին