Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը, ինչով էլ ապօրինի որս էր արել:
Կարդացեք նաև
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն