Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում Արցախում: Հրապարակավ այդ մասին նշել էր նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, հնարավոր է Արցախի ԿԳՄՍ նախարար նշանակվի Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը:
Aravot.am-ը տիկին Հակոբյանին խնդրեց մեկնաբանել այդ տեղեկությունը, հետաքրքրվեցինք՝ իրեն արվե՞լ է նման առաջարկ: «Որ նշանակվեմ, այդ ժամանակ էլ կմեկնաբանեմ: Ես լուրերը չեմ մեկնաբանում, կարող եմ մեկնաբանել միայն պաշտոնական տեղեկությունները: Եթե պաշտոնապես ոչինչ չկա, դեռ չեմ կարող մեկնաբանել, միայն պաշտոնական հրապարակումից հետո կմեկնաբանեմ»,-ասաց Անահիտ Հակոբյանը:
Հավելենք, որ թիվ 10 դպրոցը Ստեփանակերտի ամենամեծ դպրոցներից է, որը հռթիռակոծությունից տուժել էր Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, թեեւ կրթօջախը սեյսմակայունության խնդիր ուներ մինչեւ պատերազմը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ