Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափն ավելացվում է

Հունվար 26,2022 14:55

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հունվարի 26-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ կենտրոնը տարեվերջին հանրագիր էր ներկայացրել արդարադատության նախարարություն, որ վերանայվեն վարչական պատասխանատվության չափերը, որոնք կկիրառվեն տեղեկություն ստանալու իրավունքի խախտող պաշտոնյաների նկատմամբ:

Շուշան Դոյդոյան

«Տեղեկատվության ազատության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը թեև լուծվում են, բայց մի ստվար զանգվածը, օրինակ, լիարժեք պատասխանների ներկայացվող պահանջները, հարցումների պատասխանները չուշացնելը, բավականին մեծ ծավալով խախտումներ ենք մենք արձանագրել վերջին տարիներին: Եվ մյուս կողմից՝ չկա որևէ կանխող, զսպող մեխանիզմ, որը կարող էր այս փորձը որոշակիորեն բարելավել: Այդ նպատակով մենք մեր քննարկումների արդյունքում և հենվելով ավելի քան 20-ամյա փորձի վրա, եկանք այն եզրահանգմանը, որ այնուամենայնիվ, վարչական պատասխանատվության նորմերը, եթե լինեն պատշաճ մակարդակի և նաև պատշաճ կիրառվեն, կարող են ունենալ լուրջ կանխարգելող գործառույթ, որը կարող է կանխել հետագա խախտումները: Եվ նաև այն միտքն էր, որ մինչև պաշտոնյան անձնապես վնաս չի կրում իրավախախտումը թույլ տալու հետևանքով՝ հետագա խախտումները գործելիս զսպող որևէ մեխանիզմ չկա»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Նա նշեց, որ այդ պատճառով որոշել են միջին աշխատավարձին համարժեք բարձրացնել վարչական պատասխանատվության չափերը: Եվ այսպես՝ տեղեկատվությունը ապօրինաբար չտրամադրելու արդյունքում նախատեսված է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հիսունապատիկի չափով տույժի կիրառում: Առաջարկվել է այն ավելացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով: Նույն խախտումը կրկնելու դեպքում՝ նախատեսված էր նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկ չափով, առաջարկվում է այն դարձնել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:

Մարգարիտա Զալիբեկյան

Արդարադատության նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Մարգարիտա Զալիբեկյանն ասաց, որ փորձը վկայում է, որ բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պատասխան չտրամադրելը: Իսկ օրինական մերժումները շատ քիչ տոկոս են կազմում: Օրենքում վերջին անգամ փոփոխությունը կատարվել է 2003 թվականին, իսկ այս ընթացքում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Անի Միքայելյան

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Անի Միքայելյանն էլ հավելեց, որ դատական գործերը այս ոլորտում այդքան էլ շատ չեն՝ գործերի երկար քննության, ժամանակ խնայելու պատճառներով. «Կարծում ենք, որ նախագծի ընդունմամբ՝ որոշակիորեն ոլորտում առկա խնդիրները կլուծվեն, հենց միայն նրանով, որ կնախատեսվի զսպող մեխանիզմ, որը կնպաստի պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրմանը, երբ իրոք հիմքեր կան տեղեկատվությունը տրամադրելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31