Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց թվում է, որ 10 հոգով մարդ են ծեծում՝ տղամարդկություն է, դա տղամարդկություն չի, ղզիկ, էգ թիմի պահվածք է». Ռուբիկ Հակոբյանը՝ ՔՊ-ականներին

Հունվար 26,2022 14:18

Դուք՝ լրագրող, քաղաքական գործիչ, վաստակ ունեցած մարդ՝ ինչո՞ւ գնացիք սադրանքի, սա քաղաքական ակցիա՞ էր, հնարավո՞ր էր խուսափել: Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած թեժ կռվից հետո հրավիրած ասուլիսում լրագրողներն այս հարցերը հնչեցրին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վեճ եղավ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ: ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի: Իսկ այսօրվա նիստում արդեն վեճը հասավ փոխադարձ վիրավորանքների եւ կռվի:

Ռուբիկ Հակոբյան

Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը արձագանքել է ՔՊ-ականների՝ իր հասցեին ուղղված վիրավորանքներին. «Իրենց թվում է, թե իրենց հախուռն, դուխով պահվածքով այստեղ պետք է մարդկանց լռեցնեն կամ խեղճացնեն…Ես վստահ եմ, որ տղամարդն իր հետ սահմանադրություն է բերում, երբ ծնվում է…Ես սովորական մարդ եմ եւ եթե ինձ վիրավորում են, ես պատասխանում եմ: Միեւնույն է, իրենք դա անելու էին: Ես վերջում պետք է անդրադառնայի հանձնաժողովի նախագահին: Զարմանում եմ, այդ հակահիգիենիկ կերպարը, որ ամենակեղտոտ հայհոյանքներն էր հնչեցնում օգոստոսի 25-ին, ո՞նց կարող է գիտություն, մշակույթ, կրթություն ղեկավարել, 10 հոգով մեկին էր ծեծում: Եվ ինքը նստել է, բարոյականության մասի՞ն է խոսում»:

Թագուհի Ղազարյանը Ռուբիկ Հակոբյանին համեմատում էր գնդակի հետ, որին տարբեր ուժեր միմյանց էին փոխանցում՝ երկար չպահելով: Ռուբիկ Հակոբյանն արձագանքեց. «Ուզում էին հասկացնել, որ ես տարբեր կուսակցություններում եմ եղել: Ես ՀՅԴ-ից դուրս եմ եկել զուտ քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ իմ ընկերները, երբ 2008-ի ընտրություններից հետո կուսակցությունը որոշեց կոալիցիա կազմել օրվա իշխանության հետ, ես գտա, որ դա սխալ էր, որովհետեւ որբանում էր ընդդիմադիր դաշտը, 131 պատգամավորից 126-ը դառնում էին կոալիցիայի անդամ: Ընդդիմությունը որբանում էր ու այդ որբացած դաշտը մնում էր պոպուլիզմով, չտես, իշխանատենչ մարդկանց: Եվ դրա համար Նիկոլ Փաշինյանի համար շատ պարարտ հող ստեղծվեց, որպեսզի ինքը կարողանա լիդերություն ապահովել ընդդիմադիր դաշտում: Այս ողբերգությունը, որ եղավ, այդտեղից սկսվեց: Արդեն ապականվել էր ընդդիմադիր դաշտը»:

Նա վստահեցրեց, որ իրեն տարբեր պաշտոններ են առաջարկել, բայց չի գնացել, իր համոզմունքներին հավատարիմ է մնացել, կարող էր ՀՅԴ-ի հետ մնար, որն իշխանություն էր, հատուկենտ մարդիկ են իշխանությունը լքում ու մտնում ընդդիմադիր դաշտ:

Հարցին՝ անհարմար զգո՞ւմ եք ստեղծված միջադեպի համար, ընդհուպ վեճը հասավ ծնողներին՝ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Փաստը տհաճ էր, տհաճ միջադեպ էր, բաց նյարդով էր այդ ամեն ինչը կատարվում, գուցե պետք է դիմանայի: Վերջին պահին ես պետք է ասեի, որ այս թունավոր ցեխը չեմ ուզում ինձ համար քվեարկի, ինձ համար անպատվաբեր կլիներ, որ այն, ինչ տեսա այդ հանձնաժողովում, այդ մարդիկ իրենց ձայներով իմ անձին քվեարկեին»:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները sms-ներ էին ստանում ու ուղղորդվում. «Մեկ էլ տեսաք՝ 10 հոգով եկան: Չեն հասկանում, որ եթե իրենք իրենց այդպես են այստեղ պահում, իրենց թվում է, որ 10 հոգով մարդ են ծեծում՝ տղամարդկություն է: Դա տղամարդկություն չի, ղզիկ, էգ թիմի պահվածք է: Եվ չեն հասկանում, որ դա մի օրով չի ավարտվում, մի օր փողոց դուրս կգան ու այն տղաներին, որոնց խմբակային իրենք ծեծել են, շակալություն են արել, մի օր տեղում դասը կտան ու ճիշտ կանեն, որ տան»:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ շատ հաստավզեր է տեսել, բայց այսպիսի պահվածք, որ բացահայտ ԱԺ-ում հայհոյեն, չի տեսել. «Ես էլ եկել եմ ասեմ, որ դուք ձեր դասը կստանա՛ք, պատասխա՛ն եք տալու: Պատասխան եք տալու ոչ միայն, որ խուլիգանություն եք արել, դուք գլխատել եք պետությունը: Ձեր այս ուսապարկային համույթը պետություն է գլխատել՝ իր լիդերի հետ միասին: Փողոցում դուք իրենց տեսնում եք, իրենք մեկուսացված են: Միայն կառավարությունում ու ԱԺ-ում են իրենք այդպես ման գալիս, թե դուխով են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31