Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերի Մամիկոնյան․ «Որոշ դեպքերում դատական գործերը ձեռքով մակագրվելիս չի պահպանվում պատահականության սկզբունքն ու այբբենական հերթականությունը»

Հունվար 26,2022 13:54

Դատական գործերը ոչ էլեկտրոնային՝ ձեռքով որեւէ դատավորին մակագրելու եւ արդար դատաքննության սկզբունքը խախտելու վերաբերյալ այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական եւ կրթական կենտրոնի աշխատակից Մերի Մամիկոնյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ որոշ դեպքերում սահմանված չափանիշները չեն պահպանվում, ինչպես օրինակ պատահականության սկզբունքը, գործերի մակագրության այբբենական հերթականության չափանիշը։

«Ըստ ստացված ահազանգերի՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործերի մակագրումը իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։ Ստացվել են ահազանգեր, որ վարչական դատարանում հինգ դատավորներից բաղկացած դատական կազմերում հաճախակի ընտրվում են նույն դատավորները եւ վարչական դատարանի նախագահի հայեցողությամբ։ Սրանք այնպիսի գործերով են լինում՝ այս մակագրություններն, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցերը»,-ասաց Մերի Մամիկոնյանը։

Նրա խոսքով՝ անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչներից մեկը դատավորի անկախությունն է, որը կարող է երաշխավորված լինել միայն դատական գործերի բաշխման օբյեկտիվության պահպանման պարագայում․ «Մինչդեռ ստեղծած իրավիճակում, օրենսդրական կարգավորումներն՝ իրենց անորոշությամբ պայմանավորված, հանգեցնում են մի իրավիճակի, երբ գործով անցնող անձի կամ անկախ դիտորդի համար կասկածի տակ է դրվում դատական գործերի բաշխման անաչառությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31