Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահի հետ

Հունվար 26,2022 13:12

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։

Շիրինօղլուն թուրքական «Akşam» թերթին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել այդ հանդիպման մասին։

«Մեր հանդիպումը եղել է այն հանդիպումներից մեկը, որն ամեն տարի ունենում ենք մեր նախագահի հետ։ Մամուլը գրում է, թե ինչ-որ խնդիր կա, որ հանդիպում եք մեր նախագահի հետ։ Բայց մեր նախագահը մեզ համար երբևէ դժվարություններ չի առաջացրել: Իր հետ ունեցած մեր հարաբերությունները ծայրաստիճան դրական և անկեղծ են։ Կարող եմ ասել, որ այն մտերմիկ բնույթի հերթական այցելություն էր։ Նստեցինք, մոտ 45 րոպե զրուցեցինք, կարոտներս առանք»։

Շիրինօղլուի խոսքով՝ հանդիպման օրակարգում չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։

«Այն իր հունով ընթանում է և մենք, ինչպես բոլորը, ուշի ուշով հետևում ենք զարգացումներին»,-նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31