Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյանն ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին. Ռուբիկ Հակոբյան

Հունվար 26,2022 13:08

«Տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Ես եկել էի, որ պատասխանեի հարցադրումներին, վիրավորանքներին: Այս երկու օրվա քննարկումը բերեց նրան, որ ես ուզում էի թեկնածությունս հանել»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում թեժ կռվից հետո հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վեճ եղավ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ: ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի: Իսկ այսօրվա նիստում արդեն վեճը հասավ փոխադարձ վիրավորանքների եւ կռվի:

Միջադեպի ժամանակ անընդհատ հիշեցնում էին երեսին ջուր շփելու մասին Ռուբիկ Հակոբյանի խոսքը: Հակոբյանը պարզաբանեց, որ Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ միջադեպ է եղել, երբ քննարկվել է Մարտի 1-ի հարցը. «Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ բացահայտվել է Մարտի 1-ը ու ժողովուրդը գիտի, թե ով է կազմակերպել այդ մարդասպանությունները, նշեց Ռոբերտ Քոչարյանի անունը: Հարցրեցի՝ ինչքանո՞վ եք համոզված, դեռ չեն ապացուցել, ասաց՝ ժողովրդի մոտ այդ կարծիքը կա: Պետրոս Ղազարյանը չի ընդհատում, գլխով նույնիսկ հավանության նշան է տալիս: Ես էլ ասացի՝ ժողովրդի մոտ կա այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը փող է շորթել փողատերերից, գործարարներից՝ հոդված գրելու կամ չգրելու համար, որից հետո ծեծ է կազմակերպել ու լուրջ գումար վերցրել, որ չհարուցվի քրեական գործ… Պետրոս Ղազարյանը հոգեխանգարմունքի մեջ էր հայտնվել, ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին: Հաղորդավարը ինքը այս բանավեճում հստակ կողմ էր եւ սադրում էր: Նա այդ պահին որպես լրագրող չէր հանդիսանում, այլ որպես ՀՔԾ-ի քննիչ, որը մարդկանց հարցաքննության է տանում: Ես ասում եմ, որ պետք է այս այլասերվածությունից մաքրվի Հանրային հեռուստատեսությունը…»:

Ըստ Ռուբիկ Հակոբյանի, եթե Անի Զախարյանն էլ լիներ վարչապետ, Պետրոս Ղազարյանը ներկայացնելու էր, որ նա աստվածամոր ներկայացուցիչն է մեր հասարակությունում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ռուբիկ Հակօբյանը որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններին ճկունորեն անդամակցել է, 2018-ից հետո անտանելի է դարձել։ Չկա մի միջավայր որտեղ նա իրեն ադեկվատ պահի ու չվիրավորի մարդկանց․ էլ լրագրողին հարվածել, էլ ուղիղ եթերում հայհոյել․․․․ կոնկրետ այս քննարկման ժամանակ եկել էր հենց սկզբից ագրեսիվ տոնով, ու միջնադարյան սեքսիստ արտահայտություններով։ Ուղարկեք թոշակի էս մարդուն, նրա մոտ դրական ոչ մի բան չկա, ոչ գիտելիք, ոչ աշխարհահայացք․ իսկ Հայաստան դաշինքը նիկոլից մի բան է սովորել, վարակիչ է երևի՝ կատաստրոֆիկ կադրային քաղաքականություն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31