Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական խոսքում պարտավոր են ապահովել հայոց լեզվի անաղարտությունը. խորհրդատվություն պատգամավորներին. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 26,2022 10:47

«Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»:

Սա ոչ միայն Լեզվի մասին օրենքի պահանջն է, այլեւ ամեն հայախոսի հոգու պարտքը, անձնային ու ազգային արժանապատվության հիմքերի հիմքը:

Մեր խմբագրությունը (ընթերցողները կհաստատեն) միշտ նախանձախնդիր է եղել հայերենի՝ Հայաստանի պետական եւ պաշտոնական լեզվի լիածավալ գործառության եւ անխոչընդոտ զարգացման համար:

Արդ, այդ նկատառումով ենք ձեռնամուխ լինում լեզվական խորհրդատվությունների սույն շարքին: Եվ պատահական չէ, որ սկսում ենք Ազգային Ժողովի հեռարձակվող խոսքից:

Ազգային Ժողովը հրապարակային խոսքի մեր ամենակարեւոր ամբիոնն է: Այստեղ է թե՛ ճիշտ ու ազդեցիկ, համոզիչ ու առինքնող խոսքի եւ թե՛, բնականաբար, լեզվական սայթաքումների տարածման գլխավոր աղբյուրը:

Եվ, ուրեմն, մեր լեզվական սխալները շտկենք այլեւս չկրկնելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31