Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում, ես հավատում եմ, որ կարող ենք Արցախի անկախությանը հասնել. «Իրավունք»

Հունվար 26,2022 10:56

«Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների եւ «Իրավունքի» մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ- լեյտենանտ Սամվել Բաբայանը:

– Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ի՞նչ կանեիք:

– Չեմ մտածել:

– Հավատո՞ւմ եք, որ թեւակոխելու ենք «խաղաղության դարաշրջան»:

– Գիտեք, անկեղծ ասած, ես այդ բառը չեմ ընդունում: Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք, կարող ենք Արցախի անկախությանը հասնել, եւ որ Հայաստանը այլեւս չծառայի, որպես բուֆերային գոտի: Ես հավատում եմ դրան եւ արել եմ հնարավորն ու անհնարը՝ այդ խնդրի լուծումները ակնհայտ դարձնելու համար:

– Եվ վերջում…

– Ուզում եմ, որ առաջնորդվենք ոչ թե կեղծ, այլ ռեալ օրակարգերով: Որպեսզի պետական այրերը կարողանան իրենց ռազմավարությունը ծառայեցնել հանուն հայրենիքի, ազգի ու ժողովրդի: Ես վստահ եմ, որ Արցախի անկախության լուծումը գտնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31