Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրելիին գրկելն՝ ընդդեմ անքնության

Հունվար 26,2022 12:00

Մասնագետները պարզել են, թե ինչը կարող է նպաստել, որ մարդն արագ քուն մտնի: «Ռիա Նովոստին» հղում անելով բրիտանական Express-ին, նշում է, որ այդ նպատակով Միացյալ Թագավորությունում անքնությամբ տառապող 16 մլն մարդու շրջանում հետաքրքիր ուսումնասիրություն է իրականացվել: Փորձագետները պնդում են, որ օրվա ընթացքում մարդկանց օրգանիզմում կորտիզոլ հորմոն է արտադրվում, որը հակազդում է սթրեսին, մինչդեռ քուն մտնելու համար հարկավոր է, որ այդ հորմոնի քանակը պակասի:

Բժիշկների խոսքով, եթե մարդը հարմար տեղավորվի անկողնում եւ գրկի սիրելիին, անհանգստության զգացողությունը կպակասի եւ տրամադրությունը կլավանա: Այդ պահին օրգանիզմը կսկսի ակտիվորեն արտադրել սերոտոնին, որը էական նշանակություն ունի քնի համար: Բացի այդ, սթրեսային ծանրաբեռնվածության պակասելը նպաստում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների նվազեցմանը, ամրապնդում իմունային համակարգը, իսկ դոֆամինի արտադրությունը թուլացնում է մկանները: Այսպիսով, այս գործոնների համալիր ազդեցության շնորհիվ մարդը կարողանում է հանգիստ քուն մտնել:

Աչքերը կպատմեն տարիքի մասին

Ծերացումն անդրադառնում է յուրաքանչյուր մարդու օրգանիզմի վրա, թեեւ ոմանք լավ են պահպանվում, ոմանք իրենց տարիքից ավելի մեծ են երեւում: Ըստ BBC-ի ռուսական ծառայության, մարդու աչքերի մեջ ուշադիր նայելու դեպքում հնարավոր է գուշակել մարդու իրական տարիքը: Ավստրալական ակնաբուժական հետազոտությունների CERA կենտրոնի մասնագետները կարողացել են հասնել նրան, որ համակարգչային հատուկ ծրագրի միջոցով ոչ միայն կարող են պարզել մարդու բիոլոգիական տարիքը, այլեւ այն, թե ինչ առողջական խնդիրներ կարող է ունենալ մարդը հետագայում՝ կյանքի ընթացքում: Անգամ հնարավոր է աչքերի միջոցով որոշել, թե քանի տարի կապրի մարդը: Հետազոտությանը մասնակցել է միջին եւ ավագ սերնդի 47000 մարդ, տարիքը որոշելու ընթացքում երբեմն ծրագիրը «սխալվել» է ոչ ավելի, քան 3,5 տարի:

Գիտնականների ձեւակերպմամբ, խելացի հաշվիչը յուրատեսակ պատուհան է դեպի հետագան եւ հնարավորություն՝ պարզելու մարդկանց նեւրոլոգիական խնդիրները: Մասնագետները ընդգծել են, որ ծերությունը չափելու այլ գործիքներ եւ բիոմարկերներ եւս հայտնի են գիտությանը, բայց իրենց հաշվիչը ամենաճշգրիտն է, որով հնարավոր է ամեն ինչ պարզել 5 րոպեում՝ աչքը սկանավորելու միջոցով:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31