Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը հայտարարել է, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ, և Հայաստանն էլ նախատեսում է այդ տրամաբանության մեջ շինարարական աշխատանքներ սկսել իր տարածքում:
«Բարեհաջող կերպով ընթանում է ինչպես ավտոճանապարհային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների շինարարությունը: Հայաստանից նույնպես դրական լուրեր են գալիս: Հայաստանը նույնպես նախատեսում է մեկնարկել այդ աշխատանքներն իր տարածքում»,- ասել է Ալիևը:
Ալիևը հույս է հայտնել, որ իրականական ընկերություններն ակտիվ կաշխատեն Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում: «Էկոնոմիկայի նախարարությանը տրվեն են համապատասխան ցուցումներ, իրանական կողմի հետ անցկացվել են նախնական բանակցություններ, իսկ հիմա սպասում ենք կոնկրետ արդյունքների»,-ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում ձևավորվել է գործակցության համար բարենպաստ իրավիճակ: «Տարածաշրջանային գործակցության համար ստեղծվել է շատ հեռանկարային «3+3» ձևաչափը: Առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել: Վստահ եմ՝ այդ հանդիպումները տեղի կունենան պարբերաբար և կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ