Այսօր հայկական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Կարմիր շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։
Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասունները։
«Ապառաժ»-ի հետ զրույցում Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը չի հաստատել տարածված լուրերը՝ նշելով, որ նման տեղեկություն չունի: «Ոչ մի ճանապարհ չի փակվել: Այդպիսի տեղեկություն չունեմ»,- ասել է Է. Ավանեսյանը:
Մեր զանգերին համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը չի պատասխանել:
Կարդացեք նաև
Կարմիր շուկայի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել իր անունը նշել, տեղեկացրել է, որ ճանապարհն իրոք փակել են, սակայն ռուս խաղաղապահները, զենքերը ճանապարհը փակած երիտասարդների վրա ուղղելով, ստիպել են կարճ ժամանակում բացել ճանապարհը:
Հիշեցնենք, որ դեռևս 2021թ. ամռանը Արայիկ Հարությունյանն ու Արտակ Բեգլարյանը հայտարարել էին, որ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու: