«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Այն ընտրական բնույթ ունի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող մեր ազգային հավաքականի համար: Այսօր ռինգը տրամադրվել էր ինը զույգի:
Առաջին մենամարտերում հաղթեցին 54 կգ քաշայիններ Վահե Բադալյանը, Էրիկ Թոխյանը, Սուրեն Ռուբինյանը, Ջանիկ Սահակյանը, 67 կգ՝ Գուրգեն Մադոյանը, 71 կգ` Տիգրան Մելքոնյանը, Արտակ Հովհաննիսյանը, Հայրիկ Նազարյանը եւ 75 կգ քաշային Ավետիք Հովհաննիսյանը:
Վաղը Հայաստանի առաջնության երկրորդ մրցումային օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ