Հայկ Հարությունի Չոբանյան (մարտի 5, 1973, Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ձեռներեց, պետական-հասարակական գործիչ։ ՀՀ Տավուշի մարզպետ (2019 թվականի փետրվարի 6 – 01.04.2021): ՀՀ բարձր տեխնոլոգիաական արդյունաբերության նախարար (02.04.2021-04.08.2021), ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն: Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ։
Կենսագրություն
Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանի Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։
1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ Հայաստանի կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։
Կարդացեք նաև
2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետ։
2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ 2022 թվականի հունվարին ԱՏՁՄ վարչության կողմից ընտրվել է գործադիր տնօրեն։
Պարգևներ
Արժանացել է պետական պարգևների։
ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009,
Մարշալ Բաղրամյան մեդալ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։
ԱՏՁՄ