Հունվարի 22-ին, ժամը 11:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում:
Դեպքի առթիվ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում: Տեսչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հրդեհի առաջացման նախնական պատճառը եղել է էլեկտրական հոսանքի կարճ միացումը: Զգալի վնաս բարեբախտաբար չի պատճառվել:
Սակայն գյուղապետարանի շենքի տանիքի այրվելու հետեւանքով, այրվել են նաեւ այնտեղ գտնվող համայնքապետարանի արխիվացված փաստաթղթերը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ