Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց է իրականացրել՝ գետնին պառկած: Վարդգես Գասպարիի բողոքն ընդդեմ դատախազության է, ինչպես գրված է նրա ձեռքի թռուցիկի վրա, Վարդգես Գասպարին դատախազությանը համարում է «ապօրինի հարստության եւ քրեական հանցագործներին աջակից եւ պաշտպան»:
Ցույցը տեսանկարահանել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նա եւ Հովսեփ Խուրշուդյանը բողոքի պահին պատահաբար անցնելիս են եղել այդ հատվածով:
Ստյոպա Սաֆարյանը համամիտ է Վարդգես Գասպարիի հետ: Այս բողոքը, ըստ նրա, անհատական բողոք չէ, այլ ողջ ժողովրդի բողոքը:
Ստյոպա Սաֆարյանը զարմացած է՝ ինչո՞ւ պետք է հեղափոխություն լինի, որից հետո մարդիկ կրկին պահանջեն, որ դատախազությունը «ապօրինի հարստության եւ քրեական հանցագործներին աջակից եւ պաշտպան» չլինի: Հովսեփ Խուրշուդյանը պատասխանն ունի՝ որովհետեւ վեթթինգ չեղավ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում