Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամրացված հույսեր՝ կառուցված տանը. տասներեք տարվա սպասումից հետո, բնակարանամուտ է նշվել

Հունվար 25,2022 16:33

Մեկի փոխարեն չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, նախկինում առհասարակ բացակայող, այժմ արդեն՝ կոմունալ հարմարություններ… Տավուշի մարզի Գանձաքար գյուղում, ամռանը մեկնարկած շինարարությունն ավարտվել է: Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյանները վերջապես լիարժեք տուն ունեն: Պատերը սևացնող երկաթյա վառարանը հայտնվել է բակում. ընդարձակ տունն արդեն տաքացվում է ժամանակակից տարբերակով՝ ջեռուցման համակարգով: Բավականին թեթևացել են տանտիրուհու՝ Նելլիի հոգսերը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ կառուցված տանն արդեն երկու առիթ է նշվել՝ Նոր տարին և դստեր նշանադրությունը: Տոնական եղևնին, դեռևս շարունակում է մնալ հյուրասենյակում՝ հաճելի զգացողությունը փոքր-ինչ երկարաձգելու համար:

«Այսքան տարիների դժվարություններից հետո, վերջապես խիղճս հանգստացավ. արդեն լավ տուն ունենք: Հասցրել ենք մի քանի ուրախություն նշել: Որպես կին ու մայր՝ ուրախ եմ, որ հասա երազանքներիս. երեխաներս լավ կրթություն ունեն և ապրելու են գեղեցիկ տան մեջ: Երբ կիսակառույցում էինք՝ կոմունալ հարմարություններ անգամ չունեինք: Այժմ նորմալ կապրենք»,-ասել է տանտիրուհին՝ Նելլին:

Հարմարավետ կյանքի փոխարեն զավակների ապագան առաջնահերթություն դարձրած ծնողները, ստիպված են եղել տարիներ շարունակ հարմարվել եղած պայմաններին: Ֆինանսական ներդրումներն ուղղվել են նրանց բարձրագույն կրթության ապահովմանը: Երիտասարդ տանտերը՝ Արտակն ընտրել է արտագնա աշխատանքի ճանապարհը: Տարիների գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համակարգված աշխատանքի շնորհիվ, այժմ այդ ամենն անցյալում է մնացել:

Տեսազանգով Արտակին ուղղված խոսքում՝ հայրենիքը չլքելու ուղերձն է եղել:

«Ժամանակը չի սպասում. հարկավոր է այն ծախսել օգտակար գործերի վրա: Այդ առումով, մեր և ձեր կատարած քայլերը որոշ չափով նման են. մտածել ենք ապագայի և զարգացման մասին: Դուք երկու կարևոր գործ եք արել. ապահովել եք զավակների բարձրագույն կրթությունը, հետո էլ՝ նախաձեռնել տան շինարարությունը: Մենք էլ մեր գործընկերների հետ ձեր կողքին կանգնելով՝ փորձել ենք ապահովել մարզերում բնակվողների բարեկեցությունը և մերժել անտարբերությունը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարևոր է և արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանամուտ են նշում այդ ամենը հեռավոր երազանք համարող տարբեր ընտանիքներ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31