«Նիկոլը դարձել է հայախոս Ալիեւ։ Ասում է, թե Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները հայելային արտապատկերումն են ՀՀ-ի կողմից հնչեցրած մտքերի։ Մի բան էլ ասում է, թե իրեն ինչ-որ մեկն է այդ խելոք միտքն ասել։ Գլուխը պատով է տվել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դիմում եմ ցանկացած նիկոլականի․ բերեք մի հատ ապացույց Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից կամ Սերժ Սարգսյանից, որ ՀՀ որեւէ ղեկավար ասել է, թե Բաքուն հայկական է։ Չկա նման բան։ Ստում է։ ՀՀ ղեկավարները երբեք չեն խոսել այն մասին, որ Բաքուն, ենթադրենք, հայկական է։ Իսկ երբ ադրբեջանցիներն Ալիեւի շուրթերով ասում են, թե Երեւանն ադրբեջանական է, Նիկոլն արդարացնում է դա»,-նշեց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով արդարացնում է Իլհամ Ալիեւին․ «Դա նույնն է, թե Իսրայելի վարչապետն արդարացներ հոլոքոստը։ Պատկերացնո՞ւմ եք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ