Ermenihaber. Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ:
Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը:
Իշխանամերձ «Hürriyet» օրաթերթի կայքում այդ թեմայով հրապարակում կա, որում մասնավորապես ասված է. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ են կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել:
Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։
Կարդացեք նաև
Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»: