Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»

Հունվար 25,2022 15:10

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Civic.am-ը մի քանի հարց էր  հղել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Մեր առաջին հարցը հետևյալն էր. Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում չէ, մեկնել է  արտերկիր, և հրաժարականի մասին երեկ արված հայտարարությունը ՀՀ նախագահի աշխատակազմին է ուղարկվել   արտերկրից, մասնավորապես՝ Լոնդոնից: Խնդրում եմ հայտնել՝ արդյոք  ՀՀ  նախագահը հրաժարականի մասին հայտարարությունն  արել է արտերկրում գտնվելո՞ւ  ժամանակ: Այս պահին նա արդյոք  ՀՀ-ո՞ւմ  է: Եթե ոչ, ապա ո՞ր երկրում է և ե՞րբ կվերադառնա ՀՀ:

Ի պատասխան՝ նախագահականից քիչ առաջ հայտնել են. «Հանրապետության նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ բուժզննում և տարբեր հետազոտություններ է  անցնում արտերկրում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում հաղթահարել է ծանր հիվանդությունը, որից հետո նա  իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է: Ներկայումս, առողջական վիճակով պայմանավորված, նախագահը մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում:

Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»:

Հ.Գ. Նկատենք, որ հարցումը ուղարկել ենք երեկ, օրվա առաջին կեսին, երբ դեռ «Հետք» պարբերականը չէր հրապարակել Արմեն Սարգսյանի վերաբերյալ սկանդալային հոդվածը, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունի, որից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին, նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ, և այս պարագայում, ըստ պարբերականի, ՀՀ  Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Պարբերականը եզրակացրել էր, որ «Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով»:

Հավելենք, որ դատախազությունը Ա. Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ: Նախագահականից  այս հարցի առնչությամբ  դեռևս պարզաբանում չի հնչել:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31