Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայի գլխին պատուհաս դարձած ՀՀ վարչապետը գործելաոճ է դարձրել յուրաքանչյուր ամսվա 24-ին առցանց մամլո ասուլիս կազմակերպելը: Նպատակը մեկն է. ամիսը մեկ ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ ՀՀ իշխանությունը իր պայմանավորվածությունները թշնամու հետ սրբորեն պահում է և ավելին՝ փուլ առ փուլ իրականացնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ Արցախի Հանրապետության ոչնչացման մեկնարկը տրված է, ինչը իր հրաժարականով փաստեց նաև ՀՀ նախագահը, քանզի վախեցավ նման պատասխանատվության կրողներից մեկը լինել:
2008-ի մարտի 1-ից այս անձի (ներկայում՝ ՀՀ վարչապետ) Հայի ու Հայրենիքի հանդեպ պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են, որովհետև մեր ազգը ներողամիտ է, մեր ազգը դեռևս հանդուրժում է… Սակայն այդ անձը մի բանում չի հաջողելու. ԱՐՑԱԽԸ ՉԻ ՀԱՅԱԹԱՓԵԼՈւ…
Իսկ Մոնթեն գիտեր, Մոնթեն զգուշացնում էր. «Պարկուճում ունեցիր 10 փամփուշտ, 9-ը դավաճանների, 1-ը թշնամու համար: Այդ մեկը հերիք է թշնամուն…»:
Կարդացեք նաև