Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ ասածս այլ կերպ է ընկալվել»․ պատգամավորը պարզաբանեց մարտի 1-ը «հնամաշ» անվանելու ելույթը

Հունվար 25,2022 13:47

«Ինձանից առաջ ելույթ ունեցողն անհասկանալի պատճառով խոսում էր մարտի 1-ի մասին, մինչդեռ ՄԻՊ թեկնածուի ընտրության հարց էինք քննարկում։ Դրա շրջանակներում մի ելույթ մարտի մեկին նվիրելն անհասկանալի էր։ Ես ընդամենն ասել եմ՝ դուք եք իշխանությունը, եւ «ընդդիմության կարգավիճակով» ասելը, թե մարտի 1-ի հետ կապված հարցերն ինչու չեն լուծվում, տեղին չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ մարտի 1-ը «հնամաշ» արտահայտությամբ բնորոշելը քննադատությունների առիթ է տվել՝ պարզաբանեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մյուս նկատառումը, որն արել եմ մարտի 1-ի հետ կապված, այն էր, որ այս պահին հնչող ամեն քննադատություն իշխանության հասցեին ավարտվում է նրանով, որ իշխանությունը պտտվում է իր՝ ընդդիմություն եղած ժամանակները հռչակած թեզերին՝ «ձեր ժամանակ բանակը, առաջնագիծը», «մարտի մեկը»․․․իմ քննադատությունն այն էր, որ եթե այս պահին իրենք իշխանություն են եւ քննադատվում են, պետք է ոչ թե վերադառնալ նախկին թեզերին, այլ պատասխանել ըստ էության։ Հիմա պատասխանատվությունն իրենց վրա է եւ իրենք են պարտավոր այդ հարցերին պատասխանել»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Նա հավելեց՝ ցավում է, եթե այլ կերպ է ընկալվել իր ասածը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31