Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Հունվար 25,2022 13:43

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալները նիստին չէին մասնակցում:

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, պատասխանները պատրաստ կլինեն 17.00-ից հետո, իսկ Արմեն Գեւորգյանն առցանց տարբերակով մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Արմեն Գեւորգյանի փաստաբանների երկու միջնորդությունները պատգամավորական անձեռնմխելիության հարցի վերաբերյալ։ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր կասեցնել գործով վարույթը և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ դիմել ՍԴ։ Արմեն Գեւորգյանի մյուս պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը միջնորդել էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը, որպեսզի պատգամավորը կարողանա մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։ Ավելի վաղ դատարանը մերժել էր միջնորդությունը՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Գեւորգյանին արտասահման մեկնելու թույլտվության մասին։ Դատավորի կարծիքով՝ բավական կլիներ, որպեսզի Գեւորգյանը հեռակա մասնակցեր նստաշրջանին։ Միաժամանակ, դատարանը նիստը նշանակել էր հունվարի 25-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրը՝ այդ կերպ զրկելով Գեւորգյանին հեռակա մասնակցության հնարավորությունից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31