Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժինների ծառայողները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ, միաժամանակ համագործակցելով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, զննության են ենթարկել «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Ն. Ս.-ին այցելած փաստաբանին, որի պայուսակից հայտնաբերել են ոչ գործարանային տեսքով էլեկտրական ծխախոտ՝ թմրանյութին նմանվող սպիտակավուն փոշու հետքերով:
Կալանավորված անձը հայտարարել է, որ էլեկտրոնային ծխախոտը լցված է «կրիստալ» տեսակի թմրանյութով, և քաղաքացի Տ. Ա-ն փաստաբանի միջոցով այն պետք է փոխանցեր իրեն:
Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված էլեկտրոնային ծխախոտի պարունակությունը 1,93 գրամ հաստատուն քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Տ. Ա.-ն ձերբակալվել է, իսկ փաստաբանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Կարդացեք նաև
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ