Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահ Քոչարյանը ոչ միայն կարեւորել, այլեւ զարգացրել է ՄԻՊ ինստիտուտը»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 25,2022 13:07

«Նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին է ՄԻՊ ինստիտուտը ներդրվել որպես ինստիտուտ։ Հետագայում ամրագրվել է 2005թ․-ի սահմանադրությունում։ Ինստիտուցիոնալ առումով գործադիր իշխանությունը եւ ՄԻՊ ինստիտուտը գտնվում են որոշակի հակադրության մեջ, եւ, այո, նախագահ Քոչարյանի տարիներին էր, որ էլ ավելի ամրապնդվեց ՄԻՊ ինստիտուտը, որը հետագայում՝ 2015թ-ի սահմանադրությամբ կատարելագործվեց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ երեկ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության ժամանակ «Հայաստան» դաշինքը բարձրաձայնում էր, որ գործող իշխանությունը ճնշում է Արման Թաթոյանին, մինչդեռ նախկին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը փաստել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իր հանդեպ ճնշումներ են եղել․ «Ռոբերտ Քոչարյանը փոխե՞լ է կարծիքը ՄԻՊ ինստիտուտի հանդեպ»։

Մինասյանը նշեց․ «Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի վերաբերյալ երկրորդ նախագահի մոտեցումներին, ամրագրեմ կարեւոր բան՝ 2005թ․-ի սահմանադրական փոփոխություններով ընդլայնվեց մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ներառելով ոչ միայն ՄԻՊ ինստիտուտը, այլեւ պետական մարմինների համար սահմանելով կոնկրետ պատասխանատվություն։ Ուստի այս կարեւոր ինստիտուտի համակարգը ներդրվել է նախագահ Քոչարյանի ժամանակ։ Նա ոչ միայն կարեւորել, այլեւ զարգացրել է այդ ինստիտուտը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31