Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորները բոյկոտեցին լրագրողի հարցը

Հունվար 25,2022 12:36

ՔՊ-ական պատգամավորների խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ․ երեք բանախոսները հրաժարվեցին Yerevan Today-ի լրագրողի հարցին պատասխանել։

«Խնդրում եմ երկու հարցի հնարավորություն տալ, որովհետեւ իմ երբեմնի գործընկերները խուսափում են միջանցքներում մեր տեսախցիկից եւ փախուստի են դիմում։ Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց պրոֆեսիոնալ բանակի մասին։ «Մայկա-տրուսիկի եւ ուտելիքի» պրիզմայով ձեր ընկալած բանակից այն կողմ ոչ մի բան չենք տեսնում։ Գռեհիկ եմ ձեւակերպում, որովհետեւ բանակի մասին ընկալումը դուք եք իջեցրել նման մակարդակի։ Նախկին նախագահներն էլ իրենց ելույթներում հիշեցնում են, որ դուք մեկ փամփուշտ չեք գնել մեր պաշտպանության համար։ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է՝ պրոֆեսիոնալ բանակն այն չէ, ինչը պետք է լինի պայմանագրայիններով համալրված բանակը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ե՞րբ է լինելու բանակի մասին հայեցակարգը։ Ե՞րբ է գործելու պատերազմի քննիչ հանձնաժողովը․ մինչեւ երեկ աճյուններ էին գտնում ձեր հանձնած տարածքներից»։

Բանախոսներ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, (որոնք, ի դեպ, մինչեւ պատգամավոր ընտրվելը լրագրողներ են աշխատել), ինչպես նաեւ Գեւորգ Պապոյանն իրար հետ ցածրաձայն խոսելուց հետո հայտարարի եկան, որ չեն պատասխանելու հարցին։ «Հաջորդ հարցը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Լրագրող-Պարոն Հովհաննիսյան, ձեր ընտրողները նաեւ մեր ընթերցողներն են, չունե՞ք պատասխանելու։

Արթուր Հովհաննիսյան-Դուք կոռեկտ չեք։

-Ես ձեր ձեւակերպումներն եմ հնչեցրել։

Արթուր Հովհաննիսյան-Խնդրում եմ ապահովել ասուլիսի բնականոն ընթացքը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ կարգի հրավիրել ձեր գործընկերոջը։

Լրագրող-Ես պարբերաբար ձեր ականջի տակ կհնչեցնեմ հարցը եւ կհիշեցնեմ ձեր պահվածքի ու մակարդակի մասին՝ լրագրող ներկայացող Հովհաննիսյան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31